Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Խաչիկ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Խաչիկ Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ կատարել է սուտ մատնություն` հայտնելով, որ անհայտ անձինք իրեն ազատությունից ապօրինի զրկել են: Բացի դա, խարդախությամբ խոշոր չափերի ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով տարբեր մարդկանց վստահությունը և ներկայանալով որպես ՀՀ Վերաքննիչ դատարանի աշխատակից կամ դատավորի օգնական` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդով վաճառվող ավտոմեքենաները գնելու պատրվակով` վերցրել է խոշոր չափի գումարներ, սակայն վերցրած գումարները օգտագործել է անձնական կարիքների համար և խարդախությամբ տիրացել գումարներին:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում էր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
22-ը փետրվարի 2013 թվականին, դատարանի կողմից կայացվել է որոշում` գործվի վարույթը կարճելու մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է, որ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն oրենuգրքով նախատեuված դեպքերում տուժողը հաշտվել է կաuկածյալի կամ մեղադրյալի հետ:
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ քրեական oրենuգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեuված հանցագործության վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կաuկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաuտանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման, իսկ սույն գործով տուժողներ հաշտվել են ամբաստանյալի հետ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաuտանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Խաչիկ Բ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրեսնգքրի 178-րդ հոդվածի 1-ին մասով` տուժողների նկատմամբ խարդախություն կատարելու դրվագներով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը դադարեցման:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net