Արդյո՞ք կարելի է ընդհանուր գույքը գրավադրել

Ինչպես հիշում ենք, ընդհանուր գույքը լինում է ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականություն: Ընդհանուր սեփականության այս երկու տեսակների գրավադրման համար օրենսդրությամբ սահմանված են առանձնահատկություններ: Քննարկենք դրանք առանձին-առանձին:

Այսպես` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ:

Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության: Գրավառուի պահանջով այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու դեպքում այն վաճառելիս կիրառվում են Քաղաքացիական օրենսգրքով սահմանված` գնելու նախապատվության իրավունքի մասին կանոնները:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել