Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ամուլսարը շահագործելու համար ամեն ինչի դիմող Նիկոլի կառավարության դեմքն է։ Մարդուն չեն թողնում միլիարդավոր դոլարների նավթ ու գազ արդյունահանի Հայաստանում, բայց 50 միլիոն դոլարի հարկերի համար Ամուլսար են ուզում շահագործել ու Ջերմուկի վրա խաչ քաշել։ Դավաճանություն չի՞, ի՞նչ է։
Փոխանակ Սերժի նախարարի վրա քրեական գործ հարուցեին ու զրկեին մենաշնորհից, էս մարդու համար պայմաններ ստեղծեին երկրի էներգետիկ անվտանգության հարց լուծի, իրենց հանցավոր անգործությամբ ամեն ինչ արել են, որ ձախողի, հիասթափվի ու հետ կանգնի իր մտքից, երևի որ տնտեսական ծանր վիճակով հանրությանը համոզեն Ամուլսարում հանքի շահագործման անխուսափելիության մեջ։
Վաղը հանդիպում եմ էս մարդու հետ, եթե հիասթափված չեղավ ու եթե չհրաժարվաեց իր նպատակներից, իմացեք, որ Ամուլսարը վերցնելու եմ ու կոխեմ ձեր համապատասխան տեղը։
Հայաստանը նավթ ու գազ է ունենալու ու Ամուլսարն էլ սար է մնալու ի հեճուկս էս երկիրը կործանման տանող սրիկաների…»։