Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը տապալել է հեղափոխական օրակարգը, խոստացած ռեֆորմները ու պատերազմը և պիտի թողնի վարչապետի պաշտոնը։ Մյուս կողմից հները ոչ մի դեպքում չեն կարող կազմել անցումային կառավարություն, որովհետև ժամանակը ցույց է տվել, որ օլիգարխիկ համակարգի կնքահայրերն ու օլիգարխիկ համակարգի ծնունդները չեն կարող և պատրաստ չեն կազմակերպել արդար ու ազատ ընտրություններ։
Անցումային կառավարությունը կարող է լինել միայն այդ երկու բևեռներից դուրս քաղաքական ուժ կամ ուժերի միավորում, որը կարճ ժամանակում ռեֆորմներ կիրականացնի և կկազմակերպի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Մնացած տարբերակները` և Նիկոլի մնալը, և հների վերադարձը հղի են խորը ցնցումներով ու ճգնաժամերով, որոնց հետևանքների պատասխանատվությունը նույնպես կրելու է Նիկոլ Փաշինյանը, եթե շարունակեց կառչած մնալ իր սուպերվարչապետի աթոռից կամ այն փոխանցեց հակահեղափոխականներին։ Էսքան բան»։