Ազատության հրապարակում այսօր կազմակերպված հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք ակնկալում ենք, որ մինչև հաջորդ ուրբաթ ամեն մեկն իր ինքնասիրությունը պահելով հանդերձ կընկալի պահը և միասին կստեղծենք համազգային ջոկատը, որը բերելու է հաջողություն մեր ժողովրդին և հայրենիքին»,- նշեց Հովհաննիսյանը:
Նա կոչ արեց իր հետ երդում տված քաղաքացիներին չվախենալ ոչ մի բանից. «Հայաստանի քաղաքացիներ, ինձ հետ երդում տված քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի մեզ հեգնելու: Ով ժողովրդի դեմ կկանգնի, մանր շահ կհետապնդի ժողովրդի դեմ, ժողովուրդը չի ների նրան: Հաղթանակը մերն է, հաղթանակը հայ ժողովրդինն է, ոչ մի վախ: Այդ վախը մենք մեր միջից հանել ենք փետրվարի 18-ից, բացառել ենք արյունը: Հավատը մերն է, հաղթանակը մերն է: Կեցցե փոտրվարի 18-ը, կեցցե ապրիլի 9-ը: Իմ երդումը ես պետք է սրբությամբ պահեմ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հաջորդ հավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ «Անի» հյուրանոցում ժամը 18:00-ին: Հանրահավաքն ավարտվեց:
Աղբյուրը` Իրավաբան.net