ԱՊՀ տնտեսական դատարանը հրավիրում է առցանց կոնֆերանսի

ԱՊՀ տնտեսական դատարանը հայտնում է, որ 2013 թվականի ապրիլի 15-ին բացվում է ԱՊՀ տնտեսական դատարանի նախագահ, ԱՊՀ տնտեսական դատարանի Պլենումի նախագահ Լ.Է. Կամենկովի առցանց կոնֆերանսը:

Կոնֆերանսն անցկացվում է ԱՊՀ տնտեսական դատարանի ինտերնետային կայքէջում՝ https://sudsng.org/conference/ հասցեով, հեռակա <<հարց-պատասխան>> ձևով և կավարտվի 2013 թվականի ապրիլի 30-ին:

ԱՊՀ տնտեսական դատարանը հրավիրում է դատական մարմինների և իրավաբանական հանրության ներկայացուցիչներին, ինչպես նաև ինտերնետ-կոնֆերանսի շրջանակներում երկխոսության մեջ շահագրգռված բոլոր անձանց և առաջարկում է մինչև ապրիլի 30-ը դատարանի գործունեության վերաբերյալ հարցերն ուղղել՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ Բելառուսի Հանրապետություն, 220030, ք. Մինսկ, Կիրովի փողոց 17, ֆաքս (37517) 328-62-07 հասցեով:

Հարցերը և դրանց հանգամանալից պատասխանները կտեղադրվեն ԱՊՀ տնտեսական դատարանի https://sudsng.org ինտերնետային կայքէջում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել