Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի որոշմամբ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են։
Որոշման համաձայն, նրա լիազորությունները դադարեցվել են 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասի հիմքով, այն է՝ անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմումը։
Հավելենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, նշվում է․ հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։