Հայ-ռուսական համալսարանում ԱԹՍ-ների նախագծման և կիրառման մագիստրոսական մասնագիտացում կներդրվի

Հայ-ռուսական համալսարանը Improvis կազմակերպության հետ համատեղ մշակել է մագիստրոսական ծրագիր՝ «Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասնագիտությամբ:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ ԱԹՍ-ների նախագծման, մշակման, արտադրության և կիրառման պրոցեսի բոլոր փուլերում ներառելու համար։

Մագիստրոսական ծրագիրն ունի երկու մասնագիտացում: Առաջին մասնագիտացումը նախատեսված է ԱԹՍ ինտելեկտուալ ծրագրային ապահովման նախագծման և մշակման համար։ Երկրորդ մասնագիտացումը նախատեսված է ԱԹՍ և դրա համակարգերի նախագծման, մշակման և կառուցման համար։

Մանրամասների համար պետք է դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, +374 93 602210 հեռախոսահամարով կամ Կամարակ փողոց 69/1 հասցեով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել