Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ՝ ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու Երևանի Հանրապետության հրապարակում։ Քաղաքում չի լինելու նաև ամանորյա զարդարանք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի ավագանին որոշել էր ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը հատկացնել Ստեփանակերտին։