Նոր մանրամասներ Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարից

Ռուսաստանում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ բացահայտվել են նոր մանրամասներ: Պարզվել է, որ զոհվածների թվում կան ևս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր և 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, Սասունիկ Սարգսյանի և Զուրաբ Ավագյանի դիերը Մոսկվայից Երևան են տեղափոխվել ապրիլի 12-ի առավոտյան: Ըստ նախատեսված չվերթի՝ Վարդան Վարդանյանի, Արթուր և Արտեմ Խաչատրյանների դիերը Երևան կտեղափոխվեն ապրիլի 12-ի օրվա ընթացքում: Պատահարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի՝ 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Իրավաբան.net- ն ավելի վաղ անդրադարձել էր այդ թեմային:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել