Վահրամ Դումանյանի պարզաբանումը՝ ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ, թե իբր ԿԳՄՍ նորանշանակ նախարար, իսկ նոյեմբերի 20-ին դեռևս ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը հեղինակել է ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ փաստաթուղթ /https://news.am/arm/news/616246.html/:

Անընդունելի համարելով իրականության խեղաթյուրման նմանօրինակ դրսևորումները՝ տեղեկացնում եմ. 

  1. Վ. Դումանյանը հրաժարվել է մասնակցել ԵՊՀ գիտխորհրդի կողմից հրապարակված հայտարարության տեքստը պատրաստելու համար նոյեմբերի 19-ին ձևավորված աշխատանքային խմբի անդամությունից և որևէ առնչություն չի ունեցել ներկայացված տեքստի կազմման գործընթացին:
  2. Աշխատանքային խմբի ներկայացրած տեքստը շատ կարճ ժամանակահատվածում խմբագրվել է Վ. Դումանյանի կողմից, քանի որ չէր արտահայտում այն շեշտադրումները, որոնք ԳԽ-ի նախորդ օրվա որոշմամբ պետք է ներառվեին հայտարարության մեջ: 
  3. Վ. Դումանյանի խմբագրած տեքստում որևէ պահանջ չկա, միայն՝ կոչ և հորդոր:
  4. Վ. Դումանյանի կողմից հայտարարության խմբագրված տարբերակը չի դրվել քվեարկության»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել