2006 թվականին ՀՀ ոստիկանության կողմից հաստատված ՀՀ- ում մարմնավաճառության և թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն` մարտի 27-ին, ոստիկանների աշխատակիցների կողմից մայրաքաղաքում անցկացվել է կանխարգելիչ ստուգայց: Ոստիկանության փոխանցմամբ` մարմնավաճառների հնարավոր կուտակումների հավաքատեղիներից հայտնաբերվել է 30 մարմնավաճառ:
Նրանց նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 179.1 հոդվածի հատկանիշներով կազմվել են արձանագրություններ: Մարմնավաճառներն ուղարկվել են Առողջապահության նախարարության մաշկավեներաբանական դիսպանսեր համապատասխան ստուգումներ անցնելու:
Հիշեցնենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի` պոռնկությամբ զբաղվելը` առաջացնում է տուգանքի նշանակում 20 հազար դրամի չափով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`առաջացնում են տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով:
Տեսանյութը` police.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net