Բաքուն մինչ այժմ ուղիղ մուտք չունի Շուշի․ Wargonzo

Բաքուն մինչ այժմ ուղիղ մուտք չունի Շուշի։ Այս մասին նշվում է Տելեգրամի Wargonzo ալիքում։

Wargonzo նախագծի տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը պաշտոնական Ստեփանակերտից միջանցք է խնդրում՝ Շուշիում իր ռազմական զորակազմի ռոտացիայի համար։

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի շարասյուների համար բացվում է Ֆիզուլի-Կարմիր շուկա-Շուշի մայրուղին: Բաքվի վերահսկողության տակ եղած տարածքով չափազանց դժվար է հասնել քաղաք՝ առանց Արցախի տարածք մուտք գործելու։

«Դժոխքի փորով» անցնող ճանապարհը, որի երկայնքով հարձակման ջոկատները տեղափոխվել էին Շուշի, ձմռան եղանակին գործնականում դժվարանցանելի է։ Այնպես որ, քաղաքի նկատմամաբ վերահսկողությունը դեռ անվանական բնույթ է կրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել