Մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկը կորսված ժամանակ է․ Մանե Թանդիլյանը՝ իր պաշտոն ստանձնելու մասին

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Արցախում գտնվելու ընթացքում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ունենալով քննարկումներ Արցախի նախագահի և այլ պաշտոնյանների հետ, հասկացա մի պարզ ճշմարտություն, որ մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկը կորսված ժամանակ է, ինչը տեղի է ունեցել տասնամյակներ, գուցե և ավելի։ Հետևաբար, այս պահին մենք պետք է ամեն օր աշխատենք, ստեղծենք, հզորացնենք մեր հայրենիքը, հակառակ պարագայում տարիներ անց էլի խոսելու ենք նախկինում բաց թողնված հերթական հնարավորությունների մասին։
Տեղի ունեցած ողբերգությունը շատերի համար ստեղծել է նաև անձական, ընտանեկան ողբերգություն և մենք պարտավոր ենք օր առաջ առնվազն մեղմել այդ ընտանիքների ցավը՝ ցուցաբերելով նվիրական հոգածություն և անհրաժեշտ աջակցություն։

Այս ամենի իրականացման համար իմ արդյունավետ ներգրավումը ուղղված Արցախը ապրեցնելուն առաջիկա ժամանակահատվածում համարում եմ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կարգավիճակը, որը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ նպատակ ունենալ կարճաժամկետ հատվածում ապահովել արցախցիների վերադարձը Արցախ՝ ստեղծելով կյանքի և աշխատանքի համար որակյալ պայմաններ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել