ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքում իրավիճակը առանց խնդիրների չի եղել, ընդհանուր առմամբ եղել է անհանգիստ:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքում իրավիճակը առանց խնդիրների չի եղել, ընդհանուր առմամբ եղել է անհանգիստ: Հաշվի առնելով սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ երկրի մասնակցությամբ, ինչպես նաև Բելառուսում հետընընտրական իրադարձությունները Բելառուսում: Պահանջվեցին Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանգնեցվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, վերջնական հրադադար հաստատվի և սկսվի կայունության գործընթացը»,-նշել է ՌԴ նախագահը:
Անդրադառնալով ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությանը՝ Պուտինը նշել է, որ այն հետևողական կերպով իրականացվում է, շփման գծի երկայնքով տեղակայված են խաղաղապահները:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ում արյունահեղությանը վերջ տալու և կրակի դադարեցմանը հասնելու հարցում իրենք հետևել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքայիան պայմանավորվածություններին:
Մանրամասները՝ տեսանյութում