Այսօր՝ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանն ու նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքաված եռակողմ հայտարարությանը։
«Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենց պատմության դժվարին շրջան են անցնում. Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, բայց անհրաժեշտ՝ Հայաստանի ժողովրդի համար:
Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավալի են, բայց անհրաժեշտ: Այս որոշումները վարչապետից պահանջում էին մեծ համարձակություն: Սա ակնհայտ բան է: Ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս: Նա իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը», – ասաց ՀԱՊԿ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահը:
Նա նշեց, որ այժմ պետք է աջակցել վարչապետին ու նրա թիմին։