«Մի՛ հապաղեք»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ ԱԱԾ հաղորդագրության վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, ուր ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ Նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։

Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ Նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։ ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում։

Մի՛ հապաղեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել