Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում բողոքի ակցիա իրականացրածների մի մասը պարտադիր ժամկետային ծառայություն չի անցել, պատերազմին էլ չի մասնակցել։
ԱԱԾ հատուկ մեկ անգամ կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից, չի համաձայնվել առաջնագիծ մեկնել։
Արցախի նախագահի հայտարարությունից հետո կամ դա պետք է հերքեիք կամ համազգեստ, ուսադիր հանեիք ու գետինը մտնեիք։
Դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառույց ե՞ք, թե՞ Նիկոլի անձնական քմահաճույքները ապահովող խմբակ։
Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում։
Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը իրավիճակը հասցրել է մի կետի, երբ մեր Արցախի շուրջ 80%-ն արդեն թշնամու վերահսկողության տակ է, Հայաստանի սահմանները խիստ խոցելի, մի քանի հազար հայ մարդ է զոհվել, շատերը հաշմանդամ դարձել, մեծ թվով մարդկանց ճակատագիր հայտնի չէ՝ գերեվարվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում մնացած մարմիններ։
Իսկ դուք, ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադան ե՞ք ապահովում, դուք ամոթի, արժանապատվության մասին լրիվ մոռացել ե՞ք։
Մի արեք, հետ կանգնեք ձեզ, ձեր կառույցին ոչ հարիր պահվածքից և վերջապես զբաղվեք նրանով ինչով պետք է զբաղվեք»: