«Հայրենիք» կուսակցությունը հերքում է տարածել, որում ասվում է․
«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ չի հանդիպել, ոչինչ չի քննարկվել։
Լրատվական կայքերում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, եւ իբր որոշ հարցեր են քննարկվել:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբեւէ չեն հանդիպել»:
