24 ժամով ջրանջատում Երևանում և Արարատում

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 44-համարի, Մարգարյան 5, 7 համարների, «Կենտրոն» հեռուստաալիքի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի և դրանց կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Դեկտեմբերի 2-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Դեղձուտ, Վարդաշեն, Տափերական, Սիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել