Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանությունը հայտնում է․
«Դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստանում` կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների որոնման, ինչպես նաև մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հետ:
Մենք լիովին կիսում ենք այն ընտանիքների անհանգստությունն ու վիշտը, որոնք բախվել են մարդկային մեծ ողբերգության: Ռուսական խաղաղապահ զորամիավորումը և Միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնը անմիջական մասնակցություն ունեն այս սուր խնդրի լուծման գործում` սերտորեն համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպությունների հետ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատկապես կարևորում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացումը:
Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար ՀՀ ՊՆ-ն ստեղծել է հատուկ հանձնաժողով Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում զոհված, անհետացած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և մշակման համար:
Կոնտակտային տվյալներ:
Երեւան, փ. Ուլնեցի, 56/5
թեժ գծի հեռախոս ՝ 81-35»։