Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է․
«Արցախի կառավարությունը բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցություն է տրամադրում 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար:
Մեկ բնակիչ-բաժանորդի համար աջակցության առավելագույն չափը սահմանվում է հետևյալ կերպ. բջջային կապի ծառայությունների գծով՝ մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրություն, ինտերնետ կապի ծառայության գծով՝ մինչև 1 Մբ/վրկ արագություն, բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ*ժ ներառյալ»։