Ապրիլի 11-ին, ժամը 06.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի: Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հիվանդանոցում ուղևորներից մեկը` 1982 թ. ծնված Հովհաննես Գևորգյանը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net