Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս»։
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Իրավաբան.net-ը տեղեկանում է դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսվա եղանակի կանխատեսումը։
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+1C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+10C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-12C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-32C, առավելագույնը՝ +18…+22C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-6C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+8C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -15…-20C (դիտված պատմական նվազագույնը՝ -31…-36C, առավելագույնը՝ +15…+18C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+12C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15…-20C (դիտված պատմական նվազագույնը՝ -26…-31C, առավելագույնը՝ +19…+21C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 19-20 մմ):
Տավուշի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+3C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+14C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-10C (դիտված պատմական նվազագույնը՝ -15…-20C, առավելագույնը՝ +22…+26C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 21-23 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0…+1C, լեռնային շրջաններում` -4…-6C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +8…+10C, լեռնային շրջաններում՝ +4…+7C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10…-12C, լեռնային շրջաններում` -17…-20C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22…-23C, առավելագույնը՝ +18…+19C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-26C, առավելագույնը՝ +14…+15C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):
Սյունիքի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2…+5C, նախալեռնային շրջաններում` -1…-3C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12…+15C, նախալեռնային շրջաններում՝ +7…+10C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5…-10C, նախալեռնային շրջաններում` -15…-18C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-18C, առավելագույնը՝ +25…+26C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-30C, առավելագույնը՝ +20…+23C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 15-27 մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):
Երևան քաղաք
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+2C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+10C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-13C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8C, առավելագույնը՝ +22C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: