Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական և դատական համակարգի ապահովումն է, որը ենթադրում է մասնավորապես`
1) անկախ և հաշվետու դատական իշխանության ապահովում,
2) քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում,
3) վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացումը,
4) քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացումը,
5) դատավարական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացումը,
6) փաստաբանական համակարգի բարեփոխումների ապահովումը,
7) դատախազության գործունեության արդյունավետության բարձրացում,
8) հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացում:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net