Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արտավազդ Մ.-ի:
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1972 թվականից հաշվառված լինելով Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում «Օրգանական զառանցային խանգարում, խուլհամրություն» ախտորոշմամբ, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 13:30-ի սահմաններում, իրենց՝ Վանաձոր քաղաքի գտնվող բնակարանում իր հիվանդության և անաշխատունակության մեջ անհիմն մեղադրելով մորը` Վեներա Ղ.-ին, վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մոր՝ Վեներա Ղ.-ի մարմնի տարբեր մասերին, վերջինիս գլխից պոկել 2 փունջ մազեր, դանակով վնասել ձախ ականջը` առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրեսնգրքի 113-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել նույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ, պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net