Ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա:
Ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո: Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով:
Գրավադրված ընդերքօգտագործման իրավունքի իրացումն իրականացվում է բացառապես հրապարակային սակարկությունների միջոցով` օրենքով սահմանված կարգով:
Աղբյուր՝ Իրավաբան.net