Ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալն իր համաձայնությամբ առանց վարձատրության կարող է ներգրավվել ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներին։
Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքների ներգրավվում է հերթականությամբ՝ ոչ հանգստյան ժամերին՝ օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ, հղի, կենսաթոշակային տարիքի հասած դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելն արգելվում է։
Աղբյուր՝ Իրավաբան.net