Պատասխանելով այս հարցին` նշենք, որ հնարավոր չէ: Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի առաջին մասի համաձայն փոխհատուցման տրամադրումը պետք է կրի հասցեական բնույթ, փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:
Եթե Հայրենական մեծ պատերազմի վետերանը մահացել է, ապա տվյալների հաշվառումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից ենթակա է գրավոր մերժման:
Աղբյուրը` Իրավաբան.net