Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասութայն դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Առաքել Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես հանցավոր համաձայնության գալով Ռոբերտ Հ.-ի, Վահե Հ.-ի, Գոռ Ա.-ի և Հովհաննես Ա.-ի հետ, 2011թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում կատարել են ավազակային հարձակման նախապատրաստություն և ավազակային հարձակումներ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել կպչուն ժապավենները, կլոր սանրը, սանրի վրայից հայտնաբերված 3 հատ մազերը, կպչուն ժապավենի վրայից հայտնաբերված 2 հատ մազերը, լոմբարդից առգրավված Առաքել Մ.-ին պատկանող ոսկյա թևնոցը, բջջային հեռախոսները, «MITSWUBISHI CHARIAT» մակնիշի ավտոմեքենայի բանալիները` 5 փաթեթներում:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net