Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ղարաբաղ է ժամանել Ադրբեջանի տարածքով

Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ստեփանակերտ է ժամանել ռուս-ադրբեջանական սահմանով:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Զինծառայողներ, ավտոմեքենաներն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաև նյութատեխնիկան ապահովման այլ միջոցներ երկաթգծով ժամանել են Ռուսաստանից նոյեմբերի 28-ին: Խաղաղապահների համար նախատեսված ուղեբեռը Բարդա է հասել նոյեմբերի 29-ին Յալամա-Բաքու-Եվլախ-Բարդա երկաթուղային գծով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել