Տարածքը կտրամադրեն «Նունե Եսայան»-ին

Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 487.5 քառ.մետր մակերեսով 3-րդ հարկն ամբողջությամբ հետ է վերցնելու «Երևանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

Կառավարության հաստատմանը ներակայացված այս որոշման նախագիծն այսօր նիստի ընթացքում հավանության արժանացավ:

«Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի համաձայն կազմակերպությունը նպատակ ունի հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործի անվճար հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի և համակարգչային դասընթացների խմբակներ: Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել