ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․
«Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը հայտարարում է դեպոզիտային փոխհատուցման համակարգի փորձագետ – խորհրդատուի պաշտոնին դիմելու համար մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, բնապահպանական գիտությունների, թափոնների կառավարման, ճարտարագիտության և հարակից այլ ոլորտի ակադեմիական որակավորում ունեցող անձինք, ովքեր ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կայուն ներդրումների, թափոնների կառավարման, շրջակա միջավայրի կառավարման, կայուն զարգացման և շրջանաձև տնտեսության ոլորտում:
Տվյալ պաշտոնին դիմելու համար անհրաժեշտ է գերազանց տիրապետել անգլերենին և հայերենին:
Փորձագետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի մանրամասների, ինչպես նաև դիմում-հայտ լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով»։