Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ջ. Ավայանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր հորեղբոր` Վ. Ավայանի հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Վ.Ավայանի կողմից փաստացի ղեկավարվող Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ ու պարագաներ:
Ջ.Ավայանը իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի համարանիշի ավտոմեքենան 2010թ. հունիս ամսից մինչև 2012թ. փետրվարի 08-ն ընկած ժամանակահատվածում կայանել է վերը նշված հյուրանոցային համալիրի բակում և մարմնավաճառներին` յուրաքանչյուրից 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, թույլատրել է նստել ավտոմեքենայի մեջ, որտեղ վերջիններս իրենց մոտեցած հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հյուրանոցային համալիրում պարբերաբար զբաղվել են պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ.Ավայանի համար:
Վ. Ավայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբորորդու` Ջ. Ավայանի հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից փաստացի ղեկավարվող հյուրանոցային համալիրը գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ ու պարագաներ:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net