Ալիմենտ վճարելու վերաբերյալ (ալիմենտի չափի, վճարման պայմանների ու կարգի մասին) համաձայնությունը կնքվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի և խնամակալի (ալիմենտ ստացողի) միջև, իսկ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի և (կամ) ալիմենտ ստացողի անգործունակ լինելու դեպքում՝ այդ անձանց օրինական ներկայացուցիչների միջև։ Սահմանափակ գործունակ անձինք ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն են կնքում իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:
Փաստաբան Արփինե Եղիկյանի տեղեկացմամբ. «Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափը որոշում են կողմերը, սակայն ալիմենտի չափը չի կարող պակաս լինել նրանց համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափից, այսինքն ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի տաս հազար դրամից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից»:
Աղբյուրը` Իրավաբան.net