Թափուր աշխատատեղ ՔԿԱԳ-ում․ աշխատավարձը՝ 377 հազար դրամ

Արդարադատության նախարարությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի թափուր աշխատատեղի մրցույ թ է հայտարարվել․

Պարտականությունները

1.ապահովում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը.
2. ապահովում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի վարման աշխատանքները.

3. ապահովում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման քանակական վիճակագրությունը և ամփոփումը.

4. ապահովում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական արխիվի վարումը.

5. ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի, ապոստիլով վավերացված փաստաթղթերի, տվյալների շտեմարանի էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարման և կատարելագործման աշխատանքները.

6. ապահովում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումը, դրանց աշխատանքների դիտարկումն ու համակարգումը.

7. ապահովում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հետ կապված «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայի և օրենսդրությամբ սահմանված գործընթացը.

8. ապահովում է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի կոնվենցիայի շրջանակներում ստացված դիմումների ընդունման և ընթացք տրման աշխատանքները.

9. ապահովում է «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» Հաագայի 1996 թվականի կոնվենցիայի շրջանակներում ստացված դիմումների ընդունման և ընթացք տրման աշխատանքները.

ապահովում է «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ստացված դիմումների ընդունման և ընթացք տրման աշխատանքները.
11. ապահովում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների, ինչպես նաև փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ոլորտում քաղաքացիներին մատուցում է ծառայություններ:

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
Հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:
ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 377 659 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր հիսունինը) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ դեկտեմբերի 1-ը։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել