Արցախի պաշտպանության բանակը հերոսային դրվագներ է ներկայացրել.
«Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր»: