Դանակով հարվածելու հետևանքները

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանք Արտաշատ Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 11.05.2012թ.` ժամը 21-ի սահմաններում, նույն քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի թիվ X շենքի բակում վեճի է բռնվել համաքաղաքացի Տիգրան Մ.-ի հետ, որի ընթացքում ծագած ծեծկռտուքի ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի ձախ կողմնային մակերեսի 4-րդ միջկողային շրջանում, աջ գոտկային շրջանում և աջ դաստակի 5-րդ մատի ափային մակերեսին և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կլանավորումը:

Քրեական գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել դանակը, արյան երեք հետքերը, գլխարկը, սրբիչը, շապիկը, վերնաշապիկը, ժակետը, տաբատը:

Տեղեկացննե որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել