Հանրահայտ է, որ երեխաների ապրուստը հոգալու պարտականությունը առաջին հերթին կրում են երեխայի ծնողները: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը, նույնիսկ դատական ակտի առկայության պարագայում, չի վճարում այդ ալիմենտը՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով:
«Նման պարագայում, երեխայի շահերը դիտելով որպես առաջնային, ՀՀ օրենսդիրը առաջարկել է հետևյալ լուծումը. ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ օգնության կարիք ունեցող անչափահաս թոռներն իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն»-Իրավաբան.net-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը։
Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից։
Աղբյուրը` Իրավաբան.net