Օդանավակայանում հավելյալ ուղեբեռ անվճար ձևակերպելու համար առևտրային կաշառքի դեպք է գրանցվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Փայլակ Գ.-ի, Սիմոն Վ.-ի, Վարդան Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Փայլակ Գ.-ն մեղադրվում է նրանում, որ աշխատելով «Արմենիա ՄՕ» ՓԲԸ-ում գործող, առևտրային կազմակերպություն հանդիսացող «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ում որպես հաշվառման ծառայության ավագ հաշվառող և հանդիսանալով կառավարչական գործառույթ իրականացնող անձ` 25.02.2013թ. Երևան-Մինսկ թիվ X չվերթի հաշվառումն իրականացնելիս նույն չվերթի ուղևոր Վարդան Թ.-ի հավելյալ 13.8 կգ ուղեբեռն անվճար ձևակերպելու համար վերջինիցս պահանջել է 20.000 ՀՀ դրամ առևտրային կաշառք:

Պայմանավորվածության համաձայն` ուղևոր Վարդան Թ.-ն մեկնման սրահի զուգարանում նույն չվերթի հաշվառող Սիմոն Գ.-ին տվել է 20.374 ՀՀ դրամին համարժեք 50 ԱՄՆ դոլար գումար` Փայլակ Վ.-ին փոխանցելու համար:

Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել