Գիշերվա խուլիգանական արարքներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ․ Լևոն Զաքարյան

Նոյեմբերի 10-ի գիշերվա խուլիգանական արարքներին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը՝ ավագանու հերթական նիստին։

«Անուններ չեմ հնչեցնի, որովհետև այդ մարդկանց դեռ կանդրադառնանք։ Ծածուկ, գլխարկները գլխներին, շորերը քաշած․․․ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ տղեք, դուք սովորական, մեղմ ասած, խուլիգաններ եք և ձեր ժամանակներն այլևս հետ չեն գալու։ Ինչ վերաբերում է մեզ, եթե ժողովուրդը պահանջի, այդ պահանջը լինի ակտուալ և կոնկրետ, ապա ոչ մեկ՝ այս իշխանությունը և քաղաքային, կառչած չէ ոչնչից և ես ընդունում եմ իմ մեղքի բաժինն ամեն ինչի մեջ, ինչը կատարվել է առ այսօր»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել