«Նույնիսկ առանց սպասելու պետական կառավարման խնդիրներին, մենք կարող ենք կամավոր լիազորությունների շրջանակում ծրագիր ունենալ, որը իմ գործընկերների հետ արդեն մտածում ենք»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը:
Նա առաջարկեց վիրավոր զինծառայողներին, ովքեր կունենան հաշմանդամություն և սայլակի անհրաժեշտություն, տան հարմարեցման և բարեկարգման, նրանց աշխատանքային կյանք վերադարձնելու, վիրավորների խնամքի աջակցության ծրագիր իրականացնել նաև ինչ-որ ձևով ուժեղացնել համայնքի կարողությունները ճգնաժամաի, ցավի հաղթահարման ուղղությամբ:
Խոսելով պատերազմի հետևանքների հաղթահարման մասին՝ նա առաջարկեց առավել ակտիվ քննարկումներ անել ապագա բյուջեի հետ կապված.
«Ես կարծում եմ, որ էնտեղ պետք է հստակ արտացոլենք այս իրականությունը և այնտեղ պիտի հստակ արտահայտված լինեն պատերազմի արդյունքում վիրավորված մարդկանց խնդիրները, զոհվածների ընտանիքների աջակցության խնդիրները, Արցախից Երևան տեղափոխվածների խնդիրները և հատկապես մեր վիրավորված զինվորների բնականոն կյանքի և վերականգմանն ուղղված բոլոր ջանքերը, որ մենք կարող ենք անել»,- ասաց Սաթենիկ Մկրտչյանը: