Ծառերի էտումից առաջացած փայտանյութը որպես վառելափայտ անվճար կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքներին

Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Երևան քաղաքի ծառերի էտման և չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները:

Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու է Երևանի քաղաքապետի որոշմամբ»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել