Երևանում Ամանորի տոնակատարության, զարդարանքների համար նախատեսված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտին

Երևանի ավագանին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հերթական նիստին միաձայն որոշումով բյուջեից ևս 100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։

Այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում։
Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս  100 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանակերտին։

Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել