Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1400 ԿԵՂԾ ԱՆՁՆԱԳԻՐ ???
Նախ ասեմ՝ մի քանի ամիս է կեղծ լուրեր են պտտվում Մարտունու անձնագրայինի պետի մահվան հետ կապված, իբր չի մահացել, մահը բեմականացում է, կեղծ անձնագրեր է տվել թուրքերին (դիակի լուսանկարն ունեմ):
Չեմ հավատում նաև 1400 կեղծ անձնագրեր տալու տեղեկատվությանը: Իմ խորին համոզմամբ՝ մեր անձնագրային համակարգում դավաճան, հանցագործ տարրեր չկան:
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է, պաշտոնական չէ բնականաբար»: