Իրավաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, հայրենակիցներ
Խնդրում եմ ադրբեջանական ծագման որևէ տեղեկատվություն, այդ թվում՝ տեսանյութ, չտարածել՝ չհրապարակայնացնել, չտեղադրել իմ գրառումների տակ. անհրաժեշտության դեպքում ինձ ուղարկեք՝ անհատապես (որպես կանոն՝ դրանք ունենք)»:
Հիշեցնենք, որ ինչպես Զեյնալյանը, այնպես էլ այլ իրավաբաններ զբաղվում են Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց փոխանակման հարցով։