Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան․ ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է․

«Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով:

Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել