Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքը ադրբեջանական կողմին հանձնելու վերաբերյալ լուրը կեղծ է, այդպիսի բան չկա։
«Այդպիսի հարց էլ չի եղել։ Թշնամին գյուղ չի մտել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։