ՊԲ-ն հորդորում է համբերատար լինել Արցախում սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման հարցում

Արցախի Պաշտպանության բանակը հորդորում է համբերատար լինել ԱՀ սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացների նկատմամբ։

«Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել