Հայաստանում կորոնավիրուսից 1976 մարդ է մահացել, որից 24-ը՝ վերջին մեկ օրում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126709 դեպք, որոնցից 95099-ն` առողջացած, 1976-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 488393 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 1009 առողջացած և 24 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել